ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իռացիոնալ նյութապաշտ մարդիկ չեն կարող կերտել հզոր, հարուստ ու ազդեցիկ պետականություն

Իռացիոնալ նյութապաշտ մարդիկ չեն կարող կերտել հզոր, հարուստ ու ազդեցիկ պետականություն
21.07.2025 | 11:26

Հզոր ժողովուրդներին աշխարհաքաղաքական առումներով իրար հետ համեմատելիս շատ կարևոր են նաև նրանց չափումները պրագմատիզմի, ռացիոնալիզմի ու նյութապաշտության առանցքների երկարությամբ։

Սովորաբար, միջազգային հարաբերությունների ընթացիկ կյանքում նույն հզորները համեմատվում են իրենց հզորությամբ, ուժով, հարստությամբ ու ազդեցիկությամբ, մարդկային համախմբի հատկություններ, որոնք իրենք հիմնված են առանձին մարդկանց հատկությունների վրա։

Ուրիշ խոսքով, հզոր երկրների կառավարման ալգորիթմները, որոնց միջոցով նրանք դառնում են ուժեղ, հարուստ ու ազդեցիկ, հիմնվում են մարդկանց հատկությունների վրա, որոնք մի տեղ կարող են լինել ավելի պրագմատիկ կամ իրատես, մի այլ տեղում ավելի իռացիոնալ պահվածք ունենալ, իսկ մի այլ տեղում էլ լինել ծայր աստիճանի ոչ ռացիոնալ նյութապաշտ։

Դեպի էգոիզմը միտված իռացիոնալ նյութապաշտ մարդիկ չեն կարող կերտել հզոր, հարուստ ու ազդեցիկ պետականություններ, քանի որ, էգոիստ լինելով, նրանք ուրիշի շահի մեջ իրենց շահը չեն տեսնում։

Մի մարդկային հատկություն, որը գալիս է ժողովրդի ընդերքից ու պատմության խորքերից և ոչ պետականաստեղծ հատկություն է։

Մի խոսքով, ասվածի իմաստն այն է, որ պետականատիպ հզորության ծագումնաբանական անալիզի ժամանակ կարևոր է հասկանալ այն մեխանիզմը, որով մարդկանց հատկությունների վրա կառուցվում է հանրության հատկությունների փունջը, որը սիստեմային մակարդակում բնորոշվում է որպես ուժ, հարստություն և ազդեցիկություն։

Նույն բնույթի անալիզը կարող նաև բացահայտել այն պատճառները, որոնք մեկին դարձնում են հզոր, իսկ մյուսին էլ՝ թույլ։

Այս առումով բնական հարց է առաջանում, թե այդ ո՞ր միջմարդկային կապերն ու հարաբերություններն են, որոնք մի դեպքում բերում են մարդկանց հնարավորությունների գումարմանը արդյունարար մեծ հզորության տեսքով, իսկ մյուս դեպքում էլ, մարդկանց բազմակողմանի անհամաձայնությունների պատճառով, նրանց հզորությունները ոչ թե գումարվում, այլ չեզոքացնում են են իրար՝ ունենալով արդյունարար չնչին հզորություն։

Այս նույն հարցի ավելի խոր դրվածքի դեպքում հասարակությունը կամ ժողովուրդը պետք է բաժանվի վերնախավի ու սովորական մարդկանց ու նույն հարցը դրվի այսպես՝ էլիտա/վերնախավի ու ժողովրդի այն որ հատկությունների փնջերն են, որոնք հնարավորություն են տալիս կառուցել մարդկանց համար ապրելու երկրներ և հակառակը՝ ինչպե՞ս է լինում, որ մի հրաշալի երկիր, ինչպիսին մերն է, դառնում է մարդկանց համար ապրելու ոչ պիտանի՝ վկան մեր մարդկանց թիվը Հայաստանում ու Ռուսաստանում։

Չպետք է մոռանալ, որ լավագույն կյանքն այն է, երբ մարդն ապրում է իր Հայրենիքում, որը շատ սերտ ու բազմակողմանի կապեր ունի ուրիշների երկրների հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ